Բար-Սրճարան


2006–ի նոյեմբերին "Կարապի Լիճ" համալիրի Բար–Սրճարանը արդեն պատրաստ էր ընդունել իր առաջին հաճախորդներին։ Ասել, ինչքան ջանք ու եռանդ է ներդրվել Բար–Սրճարանի մեջ՝ նշանակում է չասել ոչինչ։ Նույնիսկ այս փակ տարածքում մենք աշխատեցինք անել այնպես, որպիսի բնության մի մասնիկը ձեր կողքին լինի։ Սկսենք այն բանից, որ ամբողջ հատակր և բարի ձևավորումը կատարված է "Manet Tiles" սալիկներով, որոնք պատրաստվում են ձեռքով և միայն բնական քարից։ Առաստաղը պատրաստված է փայտյա սյուներից, որոնցում ներկառուցված է լուսավորության հատուկ համակարգ, որը յուրօրինակ հանգստություն և ինտիմ մթնոլորտ է հաղորդում Ձեր հանդիպմանը։

Նկարչուհի Նարինե Գրիգորյանի կողմից տրամադրած նկարները այնքան ներդաշնակ են դիտվում այստեղ, կարծես ստեղծված են եղել հենց այս տարածքի համար։ Ի միջի այլոց ասենք, որ ցանկության դեպքում Դուք կարող եք դրանք գնել, քանի որ մեզ մոտ անցկացվում է այս տաղանդավոր նկարչուհու ցուցահանդես–վաճառքը։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ մեր համալիրի կառավարիչներից և ղեկավարից։

Անպատճառ հարկ է նշել այն հանգամանքը, որ Բար–Սրճարանը հագեցած է ամենաժամանակակից
աուդիո–վիդեո սարքավորումներով և ունի յուրահատուկ ներկառուցված ձայնային համակարգ, որը Ձեզ հաճելիորեն կզարմացնի։ Բնականաբար, մեզ մոտ հնչում է միայն որակյալ, հատուկ ընտրած երաժշտություն, որը մեզ համար գրում է այս գործի այնպիսի մի վարպետ, ինչպիսին է DJ Արամը։ Ի միջի այլոց, մոտակա ժամանակում մեր այցելուները հնարավորություն կունենան հարմարավետ նստած իրենց սեղանների շուրջ ըմբոշխնել հանրահայտ երաժիշտների և DJ-ների կատարումը, որոնք կդարձնեն Ձեր երեկոն անմոռանալի։ Այնպես որ, եթե Դուք գնահատում եք լավ երաժշտությունը մեր դռները միշտ բաց են Ձեզ համար։
Եվս մեկ կարևոր հանգամանք. իտարբերություն ամառային սրճարանի, կարող եք վստահ լինել, որ Բար-Սրճարանում Դուք կախված չեք լինի եղանակի քմահաճույքից, քանի որ ցանկացած եղանակին տարածքի միկրոկլիմայի մասին հոգ է տանում օդափոխության և ջեռուցման հատուկ համակարգը, որը օպտիմալ մակարդակի վրա է պահում տարածքի ջերմաստիճանը և օդի խոնավությանը։ Եթե նշենք, որ Բար–Սրճարանի գնացուցակն ընդհանրապես չի տարբերվում բացօդյա սրճարանի գնացուցակից, ապա ընտրությունը կդառնա բացահայտ. Բար-Սրճարանը ամենալավ տեղն է հանգստի և ժամանցի համար։

Copyright © 2007 Eldorado-Armen Co.Ltd. All rights reserved.
Send your comments and/or suggestions regarding this website to webmaster@karapi-lich.com
Design & Development by Eduard Yeghoyan

sitemap sitemap

Armenian Top Web Sites Statistics & Rating