Մեր աշխատանքը Ձեր հանգիստն է


"Կարապի Լիճ" սրճարանը հիմնադրվեց 1997 թվականին և շատ շուտով դարձավ երևանցիների հանգստի ամենահաճախվող վայրերից մեկը, ովքեր գերեդասում էին ամառային շոգ օրերը անցկացնել մեկ գավաթ բուրավետ սուրճ ըմպելիս։ Իհարկե, սրճարանի գոյության ավելի քան 10 տարվա պատմության ընթացքում "Կարապի Լիճ"-ը ընդլայնվել և փոխել է իր սկզբնական տեսքը, սակայն մեկ բան մնացել է անփոփոխ՝ մեր հաստատության ղեկավարությունն ու սպասարկող անձնակազմն անում են ամեն բան, որպիսի մեր հաճախորդները գոհ լինեն։
2006 թվականին տեղի ունեցավ VIP–գոտու, այնուհետև Բար–Սրճարանի բացումը, որոնք՝

իշնորհիվ յուրօրինակ դիզայնի, հարմարավետությանը և անթերի սպասարկմանը, միանգամից ձեռք բերեցին իրենց մշտական հաճախորդներին։ Նույնպես՝ մեր ճաշացանկում ավելացան էքսկլյուզիվ ուտեստներ, որոնք կարելի է ճաշակել միայն մեզ մոտ։ Հարկ է նշել, որ "Կարապի Լիճ" համալիրում մատուցվող ցանկացած ուտեստ պատրաստվում է միայն Ձեր պատվերը ներկայացնելուց հետո և միմիայն թարմ մթերքներից, այնպես որ Դուք կարող եք վստահ լինել, որ տվյալ ուտեստը պատրաստվել է հենց Ձեզ հար։
Մեր բացօդյա սրճարանի աթոռ–ճոճոնակները յուրահատուկ հարմարավետություն են փոխանցում
և տրամադրություն բարձրացնում, իսկ մանրակրկիթ հետևած կանաչապատումը, թփերն ու ծառերը՝ մեր հաճախորդների հավաստմամամբ, յուրահատուկ մթնոլորտ և ներդաշնակություն են ստեղծում բնության հետ։ Չի կարելի չնշել և այն փաստը, որ մեր սրճարանի ցանկացած մասից, մանավանդ VIP-ից, բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կարապի Լիճը։ Մի խոսքով, եթե դուք որոշել եք հանգստանալ առօրյա անցուդարձից կամ թաքնվել ամառվա տոթից և այրող արևից, Ձեզ անպատճառ պետք է այցելել "Կարապի Լիճ" համալիրը։

Copyright © 2007 Eldorado-Armen Co.Ltd. All rights reserved.
Send your comments and/or suggestions regarding this website to webmaster@karapi-lich.com
Design & Development by Eduard Yeghoyan

sitemap sitemap

Armenian Top Web Sites Statistics & Rating