VIP-գոտի


2006–ի հունիսին տեղի ունեցավ ամառային սրճարանի VIP–գոտու բացումը, որը ի շնորհիվ յուրօրինակ դիզայնի, հարմարավետությանն ու անթերի սպասարկմանը, միանգամից ձեռք բերեց իր մշտական հաճախորդին։ Այս գոտուն մենք մոտեցանք յուրահատուկ ուշադրությամբ, քանի որ VIP-գոտի հասկացությունը դա միայն թանկ սպասարկումը և փափուկ նստատեղերը չեն։ Այն մարդը, ով նախնտրում է VIP-գոտին, պետք է վստահ լինի, որ այստեղ նա կարող է մեկուսանալ իր մտերիմների կամ ընկերների հետ, վայր, ուր առկա է յուրօրինակ սպասարկում,որը ներառում է ցանկացած քմահաճույքի իրականացում, վայր, որտեղ անհնար է հանդիպել

անհամապատասխան հագնված, անպարկեշտ արտահայտվող մարդկանց, կամ այնպիսի մարդկանց, որոնք ոչ մի կապ չունեն VIP հասկացության հետ։ Հաշվի առնելով այս ամենը, մեր VIP-գոտին ունի հետևյալ առանձնահատկությունները. մուտքի խիստ face-control, տվյալ տարածքի տեղակայումը ավելի բարձր գոտում (penthouse), ինչի շնորհիվ բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կարապի Լիճ և մեկուսացվում սրճարանի մնացած գոտիներից, փափուկ և հարմարավետ բազկաթոռները, սեփական բարը, պատվերի ընդունումն ու իրականացումը ավելի սեղմ ժամկետներում, անհատական մոտեցումը 
յուրաքանչյուր հաճախորդին, համալիրի լավագույն բարմենների և մատուցողների սպասարկումը և շատ այլ հանգամանքներ, որոնք նկատելի կդառնան Ձեր այցելության մի քանի րոպեների ընթացքում։ Եվ այս բոլորի համար Ձեզ հարկավոր կլինի վճարել միայն... 0% սովորականից ավելին։ Զարմացա՞ծ եք։ Չարժե զարմանալ, քանի որ մենք անում ենք ամեն բան, որպիսի մեր հաճախորդները գոհ լինեն։ Այնպես որ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ մեր VIP-գոտի։

Copyright © 2007 Eldorado-Armen Co.Ltd. All rights reserved.
Send your comments and/or suggestions regarding this website to webmaster@karapi-lich.com
Design & Development by Eduard Yeghoyan

sitemap sitemap

Armenian Top Web Sites Statistics & Rating